Իսպանիայի ափերի մոտ շուրջ 340 ներգաղթյալ է փրկվել


Իսպանիայի ափերի մոտ շուրջ 340 ներգաղթյալ է փրկվել
Օգոստոս 16 17:00 2017

Մոտ 340 անձիք, ովքեր փորձել են ծովով Աֆրիկայի ափերից հասնել Իսպանիա, փրկվել են այսօր։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը։

«Այսօր փրկվածների ընդհանուր թիվը կազմում է 339։ Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,-ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում ծառայության միկրոբլոգում։

Փրկարարների տվյալներով՝ նրանք Իսպանիայի ափեր են ժամանել նավերով։

2017 թվականի սկզբից Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է։