Իտալիայի լողափներում արգելել են անել այն, ինչ մեր երկրում անում են գրեթե բոլորը


Իտալիայի լողափներում արգելել են անել այն, ինչ մեր երկրում անում են գրեթե բոլորը
Օգոստոս 16 16:08 2017

Կարևոր նորություն բոլորի նրանց համար, ովքեր սիրում են ծխել: Այս տարվանից Իտալիայի բոլոր լողափերում արգելվում է ծխախոտի մնացորդները գցել ավազի մեջ: Խախտողները կտուգանվեն սկսած 300 եվրո: Իհարկե սա շատ լավ գաղափար է, բայց քաղաքացիները կարծում են, որ դա բավարար չէ:
Ներկայումս, օրենսդիր մարմիններն ու քաղաքապետարանները քննարկում են այն հարցը, որ ամբողջությամբ արգելեն ծխելը հանրային լողափերում, այսպես որ լողափ բաց վայր է, որտեղ կուտակում են մեծ թվով մարդիկ, իսկ այդ մարդկանց առողջությանը պետք է վտանգ չհասցվի:

Պետք է նշել, որ համաձայն նոր կանոնների Իտալիայում արգելված է ծխել ավտոմեքենայի մեջ, ավտոկայանատեղիներում և հղի կանանց կողքին: Ինչպես նաև արգելված է ծխել հիվանդանոցների և մանկական հաստատությունների մոտ: