Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը


Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Օգոստոս 16 15:44 2017

Օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C