Դի Կապրիոն սիրահարվել է 23-ամյա գերմանացի մոդելի (լուսանկարներ)


Դի Կապրիոն սիրահարվել է 23-ամյա գերմանացի մոդելի (լուսանկարներ)
Օգոստոս 16 15:28 2017

Լեոնարդո Դի Կապրիոն սիրավեպ է սկսել նոր մոդելի հետ։ Հոլիվուդյան աստղի նոր ընտրյալն է դարձել 23-ամյա Լորենա Ռոեն։

Դի Կապրիոն երկար միայնակ չմնաց։ Լեոն մայիսին հայտարարել էր դանիացի գեղեցկուհի Նինա Ագդալից հեռանալու մասին։ Այս անգամ Լեոն կատարել է ոչ ավանդական ընտրություն՝ հրաժարվելով շիկահերներից։

Պապարացիներն արդեն մի քանի անգամ Լեոյին ու գերմանացի մոդելին միասին են նկարել։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Լորենան էլ հենց արագացրել է Լեոնարդոյի և Նինայի բաժանումը, քանի որ դերասանը նրա հետ հարաբերություններ էր սկսել հենց մայիսին՝ Նինայից հեռանալուց առաջ։



loading...