Արշալույսում հողին են հանձնել Արցախում զոհված 19-ամյա զինծառայողին


Արշալույսում հողին են հանձնել Արցախում զոհված 19-ամյա զինծառայողին
Օգոստոս 16 15:15 2017

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում զինվորական կարգով հուղարկավորել են Արցախում օգոստոսի 14-ին զոհված 19-ամյա զինծառայող Արման Մովսիսյանին: Զինծառայողին հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը: 

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրա ծառայակից ընկերները: 19-ամյա զինծառայողին հողին հանձնեցին գյուղի գերեզմանատանը:

Նշենք, որ 2017թ. օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արման Մովսիսյանը: