«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել


«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Օգոստոս 16 15:10 2017

Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունում աղբյուրը:

57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան մեկներ, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում:

Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրան փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից: