Օգոստոսի 4-10-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա


Օգոստոսի 4-10-ը մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա
Օգոստոս 16 18:45 2017

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 463 երեխա՝ 233 տղա, 230 աղջիկ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 27165 քաղաքացի: