Ես և թիմը վշտացած ենք. Զիդան


Ես և թիմը վշտացած ենք. Զիդան
Օգոստոս 16 18:00 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 5-խաղյա որակազրկումը. հաղորդում է Marca-ն:

Պորտուգալացի ֆուտբոլիստն Իսպանիայի Սուպերգավաթի` «Բարսելոնայի» հետ (3:1) կայացած խաղի ընթացքում հրել էր հանդիպման մրցավարին և հեռացվել խաղադաշտից:

«Ես և թիմը վշտացած ենք: Չեմ ցանկանում քննարկել մրցավարական գործողությունները, սակայն երբ դիտում ես խաղի կրկնությունը և հասկանում, որ դրա համար կարող ես որակազրկվել 5 խաղով, ապա հասկանում ես, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

5 խաղով որակազրկումն իրոք շատ է: Չգիտեմ` ակումբը կբողոքարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշումը, թե ոչ: Կսպասենք մինչ վաղը, երբ կհավաքվի հատուկ կոմիտեն»,- ասել է Զիդանը: