Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը Արդվի համայնքում ոսկու արդյունահանման ծրագրին


Բաղդասարյանը հերքում է  իր առնչությունը Արդվի համայնքում ոսկու արդյունահանման ծրագրին
Օգոստոս 16 12:14 2017

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հերքում է Լոռու մարզի Արդվի համայնքում հանքարդյունաբերական ծրագրի հետ պատգամավորի առնչությունը:

«Վահրամ Բաղդասարյանի անվան շուրԲաղդասարյանը հերքել է իր առնչությունը Արդվի համայնքում ոսկու արդյունահանման ծրագրինջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, մնալով անարձագանք՝ որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում են: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վահրամ Բաղդասարյանը որևէ կապ չունի Արդվիի տարածքի հետազոտության հետ, ավելին, տեղեկացնենք, որ հետազոտություն իրականացնելը և շահագործման ենթակա հանքը երկու տարբեր հասկացություններ են:

Հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինի միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է: Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն անկախ ներդրման չափից՝ եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է:

Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակութունը:

Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու», - ասված է գրասենյակից տարածված հերքման տեքստում: