«Հայկական ժամանակ». Աշխատում են՝ իրենց չխնայելով. Կառավարության անդամներից շատերն արձակուրդ չեն մեկնել


«Հայկական ժամանակ». Աշխատում են՝ իրենց չխնայելով. Կառավարության անդամներից շատերն արձակուրդ չեն մեկնել
Օգոստոս 16 11:02 2017

Նախարարներից շատերը ակտիվ ամառային հանգստի են մեկնել: Մասնավորապես, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առայժմ արձակուրդի չեն մեկնել, համենայն դեպս կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստ մեկնելու է ձմռանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որա այս պահին օրակարգում նման հարց չկա:

ՀՀ ոստիկանության ՀԼՎ-ից էլ տեղեկացրեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատև և անցկացրել է Հայաստանում:

Մարզպետներից Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այս տարի հանգստի չի մեկնել և չի էլ մեկնելու, իսկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն առայժմ չի գնալու: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին մարզպետների օգնականները:

Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: