Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով. այժմ մարվում է մնացած 2.5 կմ պարագիծը


Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով. այժմ մարվում է մնացած 2.5 կմ պարագիծը
Օգոստոս 16 10:38 2017

Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները: