87-ամյա Կրասկոյի 27-ամյա կինը պատմել է իրենց ինտիմ կյանքի մասին


87-ամյա Կրասկոյի 27-ամյա կինը պատմել է իրենց ինտիմ կյանքի մասին
Օգոստոս 16 00:42 2017

Ռուս հայտնի դերասան Իվան Կրասկոյի և նրանից 60 տարով փոքր կնոջ՝ Նատալյայի փոխհարաբերությունները շատերին են հետաքրքրում: Օրերս ամուսինները մասնակցել են հեռուստաշոուներից մեկին և անկեղծ պատմել են իրենց փոխհարաբերությունների մասին: Նատալյան պնդել է, որ սիրում է ամուսնուն, անկեղծացել է նաև ինտիմ հարցերի շուրջ:

Նատալյա Կրասկոն հայտարարել է, որ երբեք չի ամաչել իրենից 60 տարով մեծ տղամարդու կինը լինելու համար, և եթե Աստված իրենց երեխաներ տա, ինքը ուրախ կլինի, թեպետ այս պահին պատրաստ չէ դրան: Իսկ Իվան Կրասկոն պատմել է, որ իր կինը դաժան մանկություն է ունեցել . ծնվելուց հետո մայրը նրան թողել է հիվանդանոցում, աղջկան դաստիարակել է խորթ մայրը, այդ պատճառով էլ նա շատ պատասխանատու է մոտենում երեխա ունենալու հարցին:

Նատալյային հարցրել են նաև իրենց կյանքի մյուս՝ ինտիմ կողմի մասին: Նա չի թաքցրել, որ որոշակի հակվածություն ունի տարեց տղամարդկանց նկատմամբ, նաև ասել է, թե ինչ է սեքսը իր համար:

«Սերն ու կիրքը ինձ համար տարբեր հասկացություններ են: Ամուսնական կյանքը նաև սեքս է ենթադրում, բայց դա ինձ համար առաջին տեղում չէ: Սիրով զբաղվելը իսկական արվեստ է: Շատերն այն կենցաղային հարթություն են տեղափոխում, ինչն ինձ նյարդայնացնում է: Այո, ես և Իվա Իվանովիչը զբաղվում ենք սեքսով»,- ասել է երիտասարդ կինը: