Շվեյցարիայի հյուրանոցներից մեկում հրեաներին արգելել են լողավազան մտնել


Շվեյցարիայի հյուրանոցներից մեկում հրեաներին արգելել են լողավազան մտնել
Օգոստոս 16 08:36 2017

Շվեյցարիայի Paradies Arosa հյուրանոցում սկանդալ է հասունանում՝ աշխատակցի փակցրած հայտարարության պատճառով: Այդ մասին հայտնում է Evening Standard-ը:

Հյուրանոցում մենեջերի փակցրած հայտարարությունում ասվում է, որ հրեաներին արգելվում է լողավազան մտնել՝ մինչև նրանք ցնցուղ չընդունեն: Հակառակ դեպքում, լողավազանը նրանց համար կփակվի:

 

Հայտարարությունը հյուրանոցի հասցեին քննադատության մեծ ալիք է առաջացրել: Իսրայելի արտգործնախարարը հայտարարությունը հրեաների նկատմամբ ազգային անհանդուրժողություն է որակել: Paradies Arosa-ի մենեջերը ներողություն է խնդրել և խոստովանել որ «սխալվել է»: