Ինիեստան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ռեալի հետ պատասխան հանդիպումը


Ինիեստան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ռեալի հետ պատասխան հանդիպումը
Օգոստոս 16 07:18 2017

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան երեկ կայացած մարզմանն աշխատել է անհատական ծրագրով,- գրում է «Mundo Deportivo»-ն:

Իսպանացի կիսապաշտպանի հնարավոր վնասվածքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց հնարավոր է, որ ֆուտբոլիստը բաց թողնի Իսպանիայի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը:

«Ռեալի» հետ կայացած առաջին խաղում վերջինս խաղադաշտում անցկացրել է 68 րոպե:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ռեալի» հետ պատասխան հանդիպում կանցկացնի օգոստոսի 17-ին: