Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողի հետ կապված որոշ հարցեր:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր ցանկությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի խաղաղությանն ու կայունությանն ուղված քաղաքական լուծումների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված երիտասարդ ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոյին, Մակրոնը հույս է հայտնել, որ նա հնարավորինս շուտ կազատվի և Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն կունենա: