Մակրոնը դատի է տվել լուսանկարչին՝ անձնական կյանք ներխուժելու համար


Մակրոնը դատի է տվել լուսանկարչին՝ անձնական կյանք ներխուժելու համար
Օգոստոս 15 21:31 2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատի է տվել լուսանկարչին, ում նա մեղադրում է անձնական կյանքին միջամտելու համար։ Այս մասին հայտնում Reuters գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի շրջապատի աղբյուրին։

Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտի հետ ներկա պահին արձակուրդն է անցկացնում Մարսելի շրջանի առանձնատներից մեկում։

«Լուսանկարիչը բազմիցս հետապնդել է նրանց…և մեկ անգամ ներխուժել մասնավոր տարածք, ինչը հանգեցրել է հետապնդման և մասնավոր կյանք ներխուժելու վերաբերյալ դատական հայցի»,-ասել է աղբյուրը։

Ինչպես նշվում է՝ Մակրոնն ու նրա կինը փորձել են գաղտնի պահել իրենց արձակուրդի վայրը, սակայն այդ մասին պատմել է Journal du Dimanche պարբերականը։