Ստոկհոլմում պայթյուն է որոտացել. կա 7 վիրավոր


Ստոկհոլմում պայթյուն է որոտացել. կա 7 վիրավոր
Օգոստոս 15 21:19 2017

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Տրոնսունդում գտնվող ֆաբրիկայում: Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից մեկը այրվածքներ է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների հետևանքով առաջացած փոշին: