Սաուդյան Արաբիան և Իրաքը 27 տարի անց որոշել են բացել սահմանը


Սաուդյան Արաբիան և Իրաքը 27 տարի անց որոշել են բացել սահմանը
Օգոստոս 15 20:29 2017

Սաուդյան Արաբիան և Իրաքը 1990 թվականից ի վեր առաջին անգամ որոշել են բացել երկու երկրների միջև Արար անցակետը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով սաուդյան Makkah թերթին:

Սահմանները փակվել էին այն բանից հետո, երբ Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը հարձակվել էր Քուվեյթի վրա:

Նշվում է, որ անցակետը 27 տարվա ընթացքում բացվում էր տարեկան մեկ անգամ՝ դեպի Մակկա մահմեդականների ուխտի ժամանակ:

Բաց սահմանի շրջանակում հնարավորություն կստեղծվի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: