Գողություն, անձի առեւանգումը, մարմնական վնասվածքներ. ամփոփում է ոստիկանությունը


Գողություն, անձի առեւանգումը, մարմնական վնասվածքներ. ամփոփում է ոստիկանությունը
Օգոստոս 15 18:30 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից օգոստոսի 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը։

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 դեպք:

Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, անձի առեւանգման եւ խուլիգանության 2-ական, պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: