Պայթյուն Ստոկհոլմի գործարանում. 7 մարդ է տուժել


Պայթյուն Ստոկհոլմի գործարանում. 7 մարդ է տուժել
Օգոստոս 15 17:18 2017

7 մարդ է տուժել երեքշաբթի Ստոկհոլմի հարավային Թրոնգսունդ շրջանում, գործարաններից մեկում վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է Expressen պարբերականը։

«Մեկ մարդ այրվածքներ է ստացել եւ հիվանդանոց է տեղափոխվել, երկուսը տուժել են ծխի պատճառով. նրանք եւս հիվանդանոց են տեղափոխվել»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Անդերս Բրյունգելսոնը։

Ոստիկանությունը հայտնել է ծխից նվազագույնը եւս 4 տուժածի մասին։

Պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղե փոշին։