Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոյինը նվազել է ավելի քան 2 դրամով


Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոյինը նվազել է ավելի քան 2 դրամով
Օգոստոս 15 16:55 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 478.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 617.36 դրամ (նվազել է 3.20 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.18 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.98 դրամ (նվազել է է 0.02 դրամ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.11 դրամ, ոսկի՝ 19,729.96 դրամ, պլատին՝ 14,894.02 դրամ։

Օգոստոսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:



loading...