18 - ամյա զինծառայողը ինքնասպան է եղել


18 - ամյա զինծառայողը ինքնասպան է եղել
Օգոստոս 15 13:37 2017

Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողին գտել են կախված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել: Armday.am-ի հետ զրույցում Հացիկ համայնքի ղեկավար Կարեն Ներսիսյանը նշեց, որ  դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 19:20-ի սահմաններում:

Զինծառայողին գտել են կախված վիճակում: 18-ամյա Աբաս Սլոյանը ազգությամբ եզդի է: Հացիկ գյուղում ապրում էր ընտանիքի անդամների հետ: Գյուղապետը փոխանցեց, որ Աբաս Սլոյանը բանակ զորակոչվել էր հուլիսի 26-ին: