«Հրազդան» ՔԿՀ-ի պատի տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պատված փաթեթ


«Հրազդան» ՔԿՀ-ի պատի տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պատված փաթեթ
Օգոստոս 15 13:31 2017

Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված եւ ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:



loading...