Կրակոցներ Սևան-Երևան ավտոճանապարհին


Կրակոցներ Սևան-Երևան ավտոճանապարհին
Օգոստոս 15 12:53 2017

Սևան-Երևան ավտոճանապարհին երեկ երեկոյան կրակոցներ են հնչել: Այս տեղեկատվությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Ոստիկանությունից: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ  հետ զրույցում նշեց, որ  հանգամանքները պարզվում են:  «Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց նա: