Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել
Օգոստոս 15 12:37 2017

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում