Արտակարգ դեպք Գյումրիում. տղամարդը ընկել է կամուրջից եւ մահացել


Արտակարգ դեպք Գյումրիում. տղամարդը ընկել է կամուրջից եւ մահացել
Օգոստոս 15 12:29 2017

Գյումրիում այսօր հերթական արտակարգ դեպքն է գրանցվել: 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն ընկել է Գյումրու 50-ամյակի կամրջից եւ մահացել: ՀՀ Ոստիկանության լրատվության եւ ԶԼՄ-ների բաժնի պետ Էդգար Ջանոյանը Armday.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունը ահազանգ ստացել է ժամը 9:10-ի սահմաններում՝ շտապ օգնությունից:
Կամրջից նետված քաղաքացուն տեղափոխել են Գյումրու Բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է:

Էդգար Ջանոյանի փոխանցմամբ նշանակվել է դատաբժշկական փոձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 



loading...