Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնում են


Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնում են
Օգոստոս 15 12:20 2017

Հելսինկյան ասոցիացիան տևական ժամանակ բարձրաձայնում է, որ հետապնդումներ են իրականացվում կազմակերպության փաստաբանների նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Դրանք հիմնականում իրականացվում էին դատարանների կամ իրավապահ մարմինների կողմից, ինչը ցավալիորեն դարձել էր սովորական երևույթ:

Այդ արատավոր և դատապարտելի երևույթի շուրջ ձևավորված անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց նրան, որ փաստաբանի նկատմամբ սկսվել է նաև անձնական բնույթի սպառնալիքներն ու հետապնդումը:

Կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը էլեկտրոնային նամակներ է ստանում, ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ:

Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ անձնական հետապնդումը, և պահանջում է իրավասու մարմիններց անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նախագահ՝ Նինա Կարապետյանց

Հ.Գ. Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՔԾ: