Երկու ամուսնության առաջարկություն՝ Արագածի գագաթին (տեսանյութ)


Երկու ամուսնության առաջարկություն՝ Արագածի գագաթին (տեսանյութ)
Օգոստոս 15 11:46 2017

Անժել Դայան անունով օգտատերը համացանցում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ իր սիրելիին ամուսնության առաջարկություն անում Արագածի գագաթին։

«Արագածի գագաթին էինք... մեկ էլ ինչ-որ իրարանցում սկսվեց: Պարզվեց, հավաքվածներից մեկը որոշել էր ընկերուհուն առաջարկություն անել: Մինչև վազեցի մոտիկ, արդեն համբուրվում էին
Մեկ էլ, այս երիտասարդը բզեց ընկերուհուն, թե բա. «կուզե՞իր ես էլ քեզ առաջարկություն անեի էսպես», ընկերուհին ժպտաց, ձեռքը թափ տվեց ու շրջվեց, բայց հանկարծ տղան ծնկի իջավ ու գրպանից հանեց տուփը... մնացածն արդեն կտեսնեք) Ֆանտաստիկ էր»,-տեսանյութին կից գրել է Անժելը։

Փաստորեն, Արագածի գագաթին միանգամից երկու ամուսնության առաջարկություն է հնչել :)

 



loading...