Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ


Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ
Օգոստոս 15 11:17 2017

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար), և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: