Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է
Օգոստոս 15 10:51 2017

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ավելի վաղ Armday.am-ը հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել էին, որ պատճառը սողանքի վտանգն է: