«Առավոտ». Կասյանը չի հրամայել վերացնել հայ սպաներին, այդ հրամանը եղել է կեղծիք. Ամատունի Վիրաբյան


«Առավոտ». Կասյանը չի հրամայել վերացնել հայ սպաներին, այդ հրամանը եղել է կեղծիք. Ամատունի Վիրաբյան
Օգոստոս 15 10:32 2017

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնություն՝ անվանափոխելու բոլշևիկների, ռուս կոմունիստների անունով երեւանի դպրոցներն ու փողոցները, բավականին լայն քննարկումների տեղիք է տվել: Ինչպես հայտնի է, «Ելքն» առաջարկել է անվանափոխել Լենինգրադյան փողոցը, Միկոյանի եւ Կասյանի ան­վան փողոցները: Ըստ «Ելքի» մեկնաբանության, Կասյանը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր հրա­մայել են վերացնել հայ սպաներին, ապաբարոյականացնել հայկական զինված ուժերը, որպեսզի թուրքերի դեմ դուրս գան:

Aгavot.am-ի հետ զրույցում ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց. «Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը: Նրան ո՞վ էր լսում: Նա դեմ էր բռնություններին, իսկ կար մի խումբ՝ Ավիս Նուրիջանյանը, որը ռազմական ժողկոմն էր եւ Գեւորգ Աթարբեկյանը, որն արտակարգ հանձնաժողովի Հայաստանում ներկայացուցիչն էր, նրանք կազմակերպեցին: Եվ դա կազմա­կերպվում էր Մոսկվայում, Կասյանը ոչինչ չէր կարող անել»: Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Կասյանը մտա­վորական, գիտնական էր, 37 թվին գնդակահարվել է. «Այնպես որ, պատմություն պետք է սովորեն, որ նոր այդպիսի բաներ ասեն Կապանի մասին»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



loading...