Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել


Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել
Օգոստոս 15 10:09 2017

Օգոստոսի 15-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները։

«Ականատեսներն ասում էին, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետև ընկերներից մեկը նետել է այդ իրը, ու մի քայլ քանի հեռանալուց Հ. Ալթունյանը հետ է դարձել և այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետև իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն»,- հայտնում է կայքը։