«Հրապարակ». Փողոցային պայքարի նախադրյալներ առաջիկայում չկան. Սուրեն Զոլյան


«Հրապարակ». Փողոցային պայքարի նախադրյալներ առաջիկայում չկան. Սուրեն Զոլյան
Օգոստոս 15 10:05 2017

Հանրային խորհրդի անդամ, քա­ղաքագետ Սուրեն Զոլյանը կար­ծում է, որ առաջիկայում չկան փողոցային պայքարի նախադրյալներ: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ նման բան չի ուրվագծ­վում»,- այսպես արձագանքեց նա՝ ի պա­տասխան այն հարցին, թե հնարավոր է, որ աշնանն իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս գա փողոց:

Նկատեցինք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացին նախկի­նում քաղաքական կյանքում ակտիվ դե­րակատարում ունեցած եւ ծանրակշիռ ուժեր, ինչպիսիք են, օրինակ, «Հայ ազ­գային կոնգրեսը», «ժառանգությունը», «Համախմբումը», եւ հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, հնարավոր է, որ այս ուժերը միավորվեն կամ թեկուզ փորձեն առանձին-առանձին պայքարել իշխա­նությունների դեմ: «Չեմ կարծում, թե նրանք կմիավորվեն: Եվ դա ճիշտ կլինի, քանի որ նրանք տարբեր են իրենց անցած ճանապարհով: Դժվար է կանխա­տեսելը, որ նրանք կմիավորվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե անգամ նրանք միավորվեն, ապա դա որեւէ արդյունք չի տա, քանի որ նրանք ավելի նպաստավոր պայմաններում չկա­րողացան հակազդել գործընթացներին: Իսկ փողոցային պայքարը, ըստ նրա, ավելի կոշտ պայմաններ է ենթադրում, եւ նրանք, ովքեր ընդունակ են այդ կոշտ պայքարին, հայտնվել են բանտերում: Սուրեն Զոլյանը կարծում է, որ իշխանությունները բավականին հանգիստ եւ ինքնավստահ են, քանի որ հասարակության դժգոհությունը չի ազդում քաղաքական պրոցեսների վրա:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: