«Հրապարակ». Երևանի ավագանու «Երկիր ծի­րանի» խմբակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից


«Հրապարակ». Երևանի ավագանու «Երկիր ծի­րանի» խմբակցությունից դուրս եկած Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից
Օգոստոս 15 09:58 2017

Սեպտեմբերը մոտ է, պատրաստվում են ոչ միայն դպրոցականները, այլեւ մեր Երեւանի ավագանու անդամները, ոմանք ամառային հանձնարարությունները կա­տարած, ոմանք էլ՝ «դասընկերների» հետ կռված: Երեւանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, առաջիկայում ինչպես են պատրաստ­վում աշխատել ավագանիում, «Երկիր ծի­րանի» կուսակցության հետ, գուցե միանան «Ելքին»: «Մենք պատրաստվում ենք աշխա­տել որպես անկախ ավագանու անդամներ: Ինչ վերաբերում է այլ խմբակցությունների միանալուն, ապա դեռեւս չենք պատրաստ­վում միանալ այլ խմբակցության»,- պատաս­խանեց ավագանու անդամը: Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն համոզմունքին, որ խմբակցությունից վտարված ավագանու երկու անդամները վայր են դնելու մանդատ­ները, ապա Հայկ Պետրոսյանն ընդգծեց, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից. «Մենք չենք պատրաստվում ման­դատները վայր դնել եւ շարունակելու ենք պաշտպանել երեւանցու շահերն ու իրակա­նացնել Երեւանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



loading...