Բիգ Բենը «կլռի» վերանորոգման աշխատանքների հետ կապված


Բիգ Բենը «կլռի» վերանորոգման աշխատանքների հետ կապված
Օգոստոս 14 23:34 2017

Վեստմինստերյան պալատի աշտարակի ժամացույցը, որն ավելի հայտնի է Բիգ Բեն անունով, օգոստոսի 21-ից «կլռի» վերանորոգման աշխատանքների հետ կապված: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:

Վերանորոգման աշխատանքները կտևեն 4 տարի:

Մուրճիկները, որոնք հարվածել են 14 տոննայանոց զանգին ավելի քան 157 տարի, կապամոնտաժվեն ժամացույցից: Ժամացույցի զարկերը կլսվեն միայն չափազանց կարևոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ Ամանորին:

Եղիսաբեթի 96 մետրանոց աշտարակը համարվում է Բրիտանիայի ամենաշատ լուսանկարվող շինությունը: