Եմենում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա 11 զոհ


Եմենում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա 11 զոհ
Օգոստոս 14 22:43 2017

Եմենում ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ:

Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով անվտանգության ծառայություններին:

Պայթյունի հետևանքով կան նաև մեծ թվով վիրավորներ:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Աղբյուրը նշում է, որ Եմենում գործում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումները: