Shamshyan.com-ը գրում է.
Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: Այս պահին ժամանում են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում