Հյուսիսային Կորեայի շուրջ բանակցությունները պետք է անցկացնել «6+1» ձևաչափով. Մերկել


Հյուսիսային Կորեայի շուրջ բանակցությունները պետք է անցկացնել «6+1» ձևաչափով. Մերկել
Օգոստոս 14 21:55 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է գտնել բանակցային ձևաչափ՝ «6+1» ձևաչափի օրինակով։

«Պատժամիջոցների սահմանումը ես խելամիտ եմ համարում։ Հույս ունեմ, որ ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի գործել միաձայն։ Շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ մնան միմյանց այդ հարցով։ Եվ իհարկե, մեր նպատակն է բանակցային ձևաչափ գտնելը, ինչպես ժամանակին եղել է բանակցային 6+1 ձևաչափը»,-հայտարարել է նա Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Հյուսիսային Կորեայի հարցում ինձ համար միանգամայն պարզ է, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով»,-հավելել է նա։

Կորեական թերակղզու միջուկազերծման վեցակողմ բանակցությունները սկսվել էին 2003 թվականի օգոստոսին։ Դրանց մասնակցել են բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից։ Արդյունքում Հյուսիսային Կորեան ոչ միայն սառեցրել է իր միջուկային ծրագիրը, այլև անցել Յոնբենի փորձարարական կենտրոնում միջուկային ռեակտորի ապամոնտաժման։ Սակայն 2008 թվականին երկխոսությունը փակուղի է մտել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան չեն պայմանավորվել Փխենյանի կողմից ներկայացված միջուկային ծրագրերի ցուցակի ստուգման միջոցների վերաբերյալ։