Թրամփն ընդհատել է արձակուրդն ու վերադառնում է Վաշինգտոն


Թրամփն ընդհատել է արձակուրդն ու վերադառնում է Վաշինգտոն
Օգոստոս 14 21:16 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լքում է Բեդմինսթերի (Նյու Ջերսի) իր գոլֆ ակումբը, որտեղ նա անցկացրել է արձակուրդը, և վերադառնում է Վաշինգտոն։ Այս մասին Թրամփն այսօր գրել է իր թվիթերյան էջում։ «Այս առավոտ ուղևորվում եմ Վաշինգտոն։ Շատ աշխատանք կա։ Կկենտրոնանամ առևտրի և ռազմական հարցերի վրա»,-գրել է նա։

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփն առաջին արձակուրդն է գնացել օգոստոսի 4-ին։ Արձակուրդը պետք է տևեր 17 օր։

ԱՄՆ նախագահը հրաժարվել է այն արձակուրդ անվանել՝ հայտարարելով, որ շարունակում է աշխատել և կարևոր հանդիպումներ անցկացնել։ Թրամփի խոսքով՝ ինքը ստիպված է եղել լքել Սպիտակ տունը, քանի որ այնտեղ պլանային վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։