Աֆղանստանում «Թալիբանի» հրամանատարներից մեկը սպանվել է իր թիկնազորի կողմից


Աֆղանստանում «Թալիբանի» հրամանատարներից մեկը սպանվել է իր թիկնազորի կողմից
Օգոստոս 14 20:25 2017

«Թալիբան» արմատական շարժման հրամանատարներից մեկը սպանվել է իր իսկ թիկնապահների կողմից Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Հաղորդվում է, որ «Թալիբանի» հրամանատար Ֆազալ Սուբհանը, ով հայտնի է նաև որպես Կակա Ջի, և նրա շրջապատից 4 անձիք գնդակահարվել են թիկնապահների կողմից։ Ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի։

Տեղի ունեցածի պատճառների մասին չի հաղորդվում։