ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում


ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
Օգոստոս 14 19:57 2017

Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

 

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին:

 

Այս պահին հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

 

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար: