Արոնյանը կմրցի Կասպարովի հետ


Արոնյանը կմրցի Կասպարովի հետ
Օգոստոս 14 18:45 2017

2017 թվականի օգոստոսի 14-19-ը ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում տեղի կունենա շախմատի «Grand Chess Tour»-ի հերթական փուլը որում շախմատիստները կպայքարեն արագ և բլից ձևաչափով: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը և Լևոն Արոնյանը:

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարան է:

Արագ խաղի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 14-16-ին, բլից խաղինը՝ օգոստոսի 17-18-ին:



loading...