Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել


Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել
Օգոստոս 14 18:30 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 14-ին, կազմել է 478.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 620.56 դրամ (աճել է 0.35 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 564.31 դրամ (աճել է 1.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.00 դրամ (աճել է է 0.05 դրամ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 262.79 դրամ, ոսկի՝ 19,776.02 դրամ, պլատին՝ 15,130.71 դրամ։

Օգոստոսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: