Նորածին երեխային թողել են բակում. արտակարգ դեպք Կոտայքի մարզում


Նորածին երեխային թողել են բակում. արտակարգ դեպք Կոտայքի մարզում
Օգոստոս 14 14:46 2017

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տներից մեկի բակում նորածին երեխա է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը Armday.am-ի հետ զրույցում նշեց. «Օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա: Երեխային տեղափոխել են «Նաիրի» ԲԿ»,- նշեց Էդգար  Ջանոյանը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:



loading...