«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Օգոստոս 14 13:04 2017

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: Նախնական տվյալներով՝ 250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Բացի հրդեհաշրջման աշխատանքներում ներգրավված մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և ոստիկանության աշխատակիցներից, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգոյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզի բոլոր համայնքների ղեկավարները՝ բազմաթիվ բնակիչների հետ միասին (մոտ 600 հոգի), ովքեր պատրաստակամ են ցանկացած ծանր տեղամասում իրենց մասնակցությամբ օգնել հրդեհի մարման աշխատանքներին:

ՀՀ Արարատի մարզպետարան