Երթեւեկության փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում


Երթեւեկության փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում
Օգոստոս 14 12:49 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երեւանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ փոփոխության արդյունքում՝ Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց: