Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջ հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր


Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջ հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Օգոստոս 14 11:03 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: