Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Օգոստոս 14 10:57 2017

Թուրքիայի Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլաս շրջանի Բեյջիլեր գյուղում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա:

Նշվում է, որ նույն օրը մի քանի ժամ տարբերությամբ Մուղլայում գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին և 10-ին Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գրանցվել էր ուղիղ 700 երկրաշարժ:

Հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց՝ հուլիսի 25-ին, ստորգետնյա նոր ցնցումների ուժգնությունը կազմել էր 3.9 մագնիտուդ: