Առեղծվածային դեպք Երևանում. Աէրացիա թաղամասից 3 երիտասարդ ծակած-կտրած վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com


Առեղծվածային դեպք Երևանում. Աէրացիա թաղամասից 3 երիտասարդ ծակած-կտրած վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
Օգոստոս 14 00:01 2017

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած, ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ալիֆյանը և 18-ամյա Արա Ռուշանյանը, իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածը Նուբարաշեն թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Հովհաննիսյանն է։ Այնուհետև հիվանդանոց է մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում