12 տարօրինակ սովորույթներ, որոնց հեղինակը մեր նախնիներն են


12 տարօրինակ սովորույթներ, որոնց հեղինակը մեր նախնիներն են
Օգոստոս 13 17:25 2017

Եթե կարծում եք, թե նախկինում մարդիկ ավելի քիչ տարօրինակություններ էին անում, քան հիմա, ծանոթացեք հին ավանդույթների և սովորությունների մասին Adme.ru-ի ներկայացրած փաստերին:

Առաջին և երկրորդ քուն

Միջնադարում եվրոպացիները հետևում էին մեր օրերում երկփուլ համարվող քնի ռեժիմին: Առաջին փուլը սկսվում էր մայրամուտից և շարունակվում մինչև կեսգիշեր: Այնուհետև մարդիկ արթնանում էին և արթուն մնում 2-3 ժամ. այդ ընթացքում նրանցից ոմանք աղոթում էին, ոմանք գիրք էին կարդում, ոմանք էլ պարզապես շփվում էին տնեցիների կամ հարևանների հետ: Հետո սկսվում էր քնի երկրորդ փուլը, որ տևում էր մինև լուսաբաց:

Կենդանի զարթուցիչներ

Մարդ-զարթուցիչը մասնագիտություն էր, որ գոյություն է ունեցել 18-րդ դարի վերջից մինչև 1920 թվականը: Նրանք առավոտյան փայտով խփում էին մարդկանց լուսամուտներին կամ սիսեռահատիկ էին փչում երկար փողի միջով:

Զգեստ տղաների համար

16-րդ դարից սկսած մինչև 1920 թ. ընդունված էր 4-8 տարեկան տղաներին զգեստ հագցնել: Հավանաբար պատճառն այն էր, որ զգեստը ավելի էժան էր:

Չոպիններ

Չոպինները «պատվանդանով» կոշիկի տեսակ է, որի բարձրությունը կարող էր հասնել 50 սմ-ի: Այն կրողներին անհրաժեշտ էր սպասավորների օգնությունը: Չոպիններ կրելու նպատակը ոչ միայն գեղեցիկ երևալն էր, այլև հագուստը չկեղտոտելը:

Արյունաթողություն բոլոր հիվանդությունների դեմ

Բուժման այս եղանակը կիրառելի էր ընդհուպ մինչև 20-րդ դարը: Հաճախ այն ավելի շատ վնաս էր հասցնում հիվանդին, քան օգուտ:

Վախ ջրի հանդեպ

Միջին դարերում համարվում էր, որ ջուրը հիվանդությունների աղբյուր է, իսկ ոջիլները «աստվածային մարգարիտներ են»: Թագուհի Իզաբելա Կաստիլսկայան հպարտանում էր, որ լվացվել է ընդամենը երկու անգամ՝ ծնվելիս և հարսանիքից առաջ:

Հետմահու լուսանկարներ

19-րդ դարում մահացած հարազատի հիշատակը լուսանկարով հացերժացնելու ավանդույթ կար: Որպես կանոն, լուսանկարելուց առաջ մահացածին նստեցնում էին աթոռին, փակ կոպերի վրա աչքեր նկարում:

Ռադիոակտիվ նյութեր և դիմահարդարում

20-րդ դարի սկզբում ռադիացիան համարվում էր դրական երևույթ: Վաճառքում հայտնվեցին ռադիացիայով հագեցած դիմահարդարման պարագաներ, ուտելիք, խմիչք, ռադիոակտիվ հուշանվերներ:

Ցավոք, զոհեր էլ եղան: Ատլետ Էբեն Բայերսը մահացավ Radithor խմիչքի մեծ չափաբաժնից:

Հերոինը՝ հազի դեղ

100 տարի առաջ հերոինը՝ որպես հազի դեմ դեղամիջոց, վաճառվում էր դեղատներում: Նույնիսկ երեխաներին էր խորհուրդ տրվում տալ այդ դեղամիջոցը: 1924թ. դրա վաճառքը արգելվեց, սակայն ԳԴՀ-ում այն կարելի էր գնել մինչև 1971թ.:

Ինքնաթիռում ծխելը

Դեռևս 50-60 տարի առաջ ծխելը վտանգավոր չէր համարվում: Մարդիկ ծխում էին ամենուրեք, նույնիսկ ինքնաթիռում թռիչքի ժամանակ: Այժմ ծխելը ինքնաթիռում արգելված է շատ երկրներում, սակայն, որոշ երկրներում, օրինակ՝ Իրանում, այն թույլատրվում է:

Լողալու մեքենաներ

18-19-րդ դարերում ընդունված չէր, որ մարդիկ միմյանց ներկայությամբ ջուրը մտնեին: Կային հատուկ սայլեր, որոնցով մարդիկ հեռանում էին ափից և մյուսների աչքից հեռու ջուրը մտնում՝ լողալու:

Քարեր՝ զուգարանի թղթի փոխարեն

Ինչ ասես չեն օգտագործել մարդիկ զուգարանի թուղթը հայտնագործելուց առաջ՝ բույսերի տերևներ, կոկոսի կեղև, ոչխարի մորթի, կտոր, փայտին ամրացված սպունգ կամ պարզապես ջուր: Հին Հունաստանում ամենատարօրինակ իրն են օգտագործել՝ քար կամ ջարդված սպասքի մնացորդներ: